10:06   21-03-2023
Image Description
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ամսաթիվը կքննարկվի մոտ ապագայում. Լավրով
Թողնել մեկնաբանություն

Առաջիկայում կքննարկվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը։ Այս մասին հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետին, մենք այսօր խոսել ենք այդ մասին»,- ասել է ռուս նախարարը։

«Մեր հայ գործընկերները հաստատեցին օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է նման հանդիպման»,- ասել է Լավրովը։ «Կարծում եմ, մոտ ապագայում մենք կտեսնենք, թե որ ժամկետներն են հարմար երեք նախարարի համար»:

Loading...