Հոգեմարմնական կամ հոգեսոմատիկ խանգարումները մարմնական հիվանդություններ են, որոնք ի հայտ են գալիս հոգեբանական պատճառներով: Այլ կերպ ասած՝ հոգեբանական խնիրները, որոնք իրենց լուծումը չեն ստանում հոգեկան մակարդակում, դուրս են գալիս մարմնական ոլորտ:
Խնդրի
ախտորոշման, հաղթահարման ու կանխարգելման մասին
զրուցել ենք «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»-ի գիտական ղեկավար, Հայկական հոգեբուժական
ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգեբույժ, Բ.Գ.Դ, Սամվել Սուքիասյանի
հետ: