12:54   21-03-2023
Image Description
Դատավոր Ստեփան Միքայելյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում է շնորհվել
Թողնել մեկնաբանություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ստեփան Կարոյի Միքայելյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Կարոյի Միքայելյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»:

Loading...