13:53   21-03-2023
Image Description
Կայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի շուրջ 82 միլիոն դրամի վնասը
Թողնել մեկնաբանություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը՝ պետությանը կվերադարձվի 81 962 500 ՀՀ դրամի պատճառված վնասը:
 
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր, որի արդյունքում պատասխանող՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի կողմից, պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 81 962 500 ՀՀ դրամ:

Loading...