13:55   21-03-2023
Image Description
Դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով. նախագիծ
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի  չափով:

«Դատախազների վարձատրության ավելացման նման մոտեցման համար հիմք են հանդիսացել մի շարք գործոններ, մասնավորապես՝ քրեական վարույթի ընթացքում դատախազների նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, գերծանրաբեռնված և հանրային բարձր պատասխանատվություն ենթադրող դատախազներ, աշխատանքի բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար գրավչությունն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Աշխատավարձի հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային բարդություններով պայմանավորված, ինչպես նաև մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Loading...