13:57   21-03-2023
Image Description
Նախատեսվում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է մեր ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն ուղղությունների իրագործմամբ՝ բարձրացնել բժշկական օգնության որակը։ Կառավարության ծրագրով նախատեսված են բժշկական որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, այն է ՝ բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավում, մասնագիտական կարողությունների թարմացում և բժշկագիտության զարգացում։

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման  բոլոր պահանջներին»,- ասաց Ավանեսյանը։

Բացի այդ, նախարարը հայտնեց, որ նախաձեռնվել է նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ։

«Մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով»,- եզրափակեց Ավանեսյանը։

Loading...