18:31   21-03-2023
Image Description
Դուք հանդես եք գալիս Ալիևի պաշտպանության դիրքերից, դժվար է անտեսել ձեր խանդաղատանքը նրա նկատմամբ․ Հայկ Կոնջորյան․
Թողնել մեկնաբանություն

Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը, որի նախաձեռնողը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն է: Հարցը կքննարկվի վաղվա առաջին հիմնական նիստում: Օրակարգում են նաև հետևյալ հարցերը. – «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, – «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, – «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, – Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, – «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, – «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր:   Դուք հանդես եք գալիս Ալիևի պաշտպանության դիրքերից, դժվար է անտեսել ձեր խանդաղատանքը նրա նկատմամբ․ ասաց Հայկ կոնջորյանը։



Loading...