18:00   22-03-2023
Եթե Հայաստանը հաղթի, մեծ անպատվութուն կլինի. Թուրքիան իրար կխառնվի, մարզչին կշպրտեն դուրս. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի հետ ֆուտբոլային խաղին թուրքերը  մոտենում են այնպես, ինչպես պատերազմին: Սա նրանց համար, ոչ թե խաղ է , այլ առճակատում: Նույնը կլիներ, եթե Հայաստանի փոխարեն հույները մասնակցեին:

Թուրքերը մտածում են` Հայաստանում 1915-ից հետո, իրենց պատրաստ է «հոշոտել» ցանկացած հայ: Դա նման է հանցագործի վախին. նա գիտի, թե ինքն ինչ է արել և վախենում է: Համոզված է՝ դիմացինը նույնպես պատրաստ է գնալ նույն քայլերին:

Ցավոք սրտի Թուրքիան այսօր ավելի լավ ֆուտբոլ ունի քան Հայաստանը: 70-80 ականներին նրանց խաղի որակը խիստ բարձրացավ: Այս մասին պատմում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...