10:15   23-03-2023
Image Description
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ ԱՀ պետնախարարը՝ գնաճի մասին
Թողնել մեկնաբանություն

Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ, գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը: Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են: Գնաճի պատճառ հանդիսացող հերթական դեպքերի բացահայտումը դրա վառ ապացույցն է»,- գրել է Ներսիսյանը:

Loading...