10:16   23-03-2023
Image Description
Արարատ համայնքի Զոդ Բանավանում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է դրենաժանային համակարգը
Թողնել մեկնաբանություն

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Արարատ համայնքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում վերանորոգվում է առկա դրենաժային համակարգը։

Համակարգի վերանորոգումը թաղամասում մի շարք կարևոր խնդիրներ կլուծի․ բանավանը կունենա անխափան աշխատող դրենաժային համակարգ, որից կօգտվի մոտ 5120 շահառու, կվերանան կեղտաջրերի հեռացման խնդիրները, կբարձրանա ջրամատակարարման որակը, կնվազեն ջրի կորուստները։

Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը շուրջ 93 միլիոն դրամ է, որից 60%–ը հատկացնում է Կառավարությունը, 40%–ը՝ համայնքը։

Բանավանում դրենաժային համակարգը կառուցվել է խորհրդային տարիներին, բայց երկար տարիներ չվերանորոգվելու պատճառով գրեթե ամբողջովին վնասվել է։ Արդյունքում խափանված է թաղամասի ջրահեռացումը, ինչն էլ հանգեցնում է այդ հատվածում բարձրահարկ շենքերի նկուղներում ջրի անհամեմատ մակարդակի բարձրացմանն ու գարշահոտության տարածմանը։

Loading...