13:52   23-03-2023
Image Description
Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսգրքում՝ հստակեցնելու վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ գործող օրենսդրությամբ սահմանված է, որ վարժական հավաքի կանչվելու դեպքում պահպանվում է քաղաքացու աշխատատեղն ու պաշտոնը. նախագծով առաջարկվում է աշխատողին՝ մինչև 30 օր վարժական հավաքների ներգրավվելիս վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին, որպես զինծառայող, հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։

Ըստ նրա՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վարժական հավաքների ներգրավվելիս ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, իսկ գործատուն պարտավորվում է մնացած հատվածը՝ 120 հազար դրամը վճարել։ «Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ»։

Loading...