19:16   23-03-2023
Image Description
Ակտիվ շինարարական աշխատանքներ՝ Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին
Թողնել մեկնաբանություն

Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը վերակառուցվում է երեք առանձին լոտերով՝ երեք կազմակերպության կողմից։

Բոլոր կապալառուներն էլ այս պահին իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ։

11,8 կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի 9,6 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը։


Loading...