11:56   24-03-2023
Image Description
Կբարելավվի սննդամթերքի անվտանգության համակարգը
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը հաստատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող՝ 2023-2028 թթ. գործողությունների ծրագիրը:

Ռազմավարության հիմնական նպատակն է սննդային գործոնով պայմանավորված՝ սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով, խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային պահանջներին համապատասխան համակարգերի ներդրման միջոցով:

Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է առավել հստակեցնել շինարարության ավարտական ակտի տրամադրման փուլում այն շեղումների շրջանակը, որոնք կարող են դիտվել որպես ոչ էական։

Ըստ այդմ՝ հնարավորություն է ընձեռվում ավարտական ակտի ստացման ժամանակ լիարժեք գնահատել օբյեկտի կառուցման ժամանակ էական կամ ոչ էական շեղումները՝ պարզեցնելով պետական գրանցման ժամանակ իրավասու մարմնի կողմից հավելյալ ճշտումների անհրաժեշտությունը:

Loading...