11:57   24-03-2023
Image Description
Բաքուն սկսել է ավելի ագրեսիվ գործել տարածաշրջանում. Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղը շրջափակելու համար, հավելել՝ Բաքուն սկսել է ավելի ագրեսիվ գործել տարածաշրջանում։

«Եվրամիությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Այն պետք է լցնի Ռուսաստանի թուլությամբ ստեղծված վակուումը։ Ժողովրդավարությունը և ազատությունն ու անվտանգությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները պետք է ավելին անեն այդ երկու նպատակներին հասնելու համար»,- գրել է Ռոթը Twitter-ի իր միկրոբլոգում:

Loading...