19:59   24-03-2023
Image Description
Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցք և ԼՂ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ գործուղելու ուղղությամբ. Միրզոյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանն  ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ գործուղելու, ինչպես նաև ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներգրավման և հումանիտար գործունեության ծավալման ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ներկայում Արցախում մարդասիրական աշխատանքներ են իրականացնում միայն ՌԴ խաղաղապահ ուժերը և ԿԽՄԿ-ն: Մարդասիրական աջակցությանը նպաստ են բերել նաև այլ կազմակերպություններ՝ միջնորդավորված, Կարմիր խաչի միջոցով»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը տեղեկացրեց նաև, որ շարունակվել են աշխատանքները ԵԱՀԿ նախագահող, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ նախագահ երկրների հետ համանախագության մանդատի պահպանման և վերջինիս կուտակած փորձի օգտագործման ուղղությամբ:

Loading...