11:29   26-03-2023
Image Description
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ. Ա. Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»
Թողնել մեկնաբանություն

«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ. Ա. Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»:

Ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակությանն է ներկայացվել կլինիկային կից գործող նորաբաց ուսուցողական կենտրոնի կարողություններն ու հագեցվածությունը: Ընդգծվել է, որ կենտրոնը հյուրընկալում է թե ուսանողների, թե օրդինատորների՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար:

Համաժողովի ավարտին Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից:

Loading...