13:38   26-03-2023
Image Description
6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցվել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
Թողնել մեկնաբանություն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևանում իրականացվող բնակելի կառուցապատման աշխատանքները պայմանավորված են անշարժ գույքի առաջնային շուկայի նկատմամբ բարձր պահանջարկով, ինչը թարմեցնում և ավելացնում է առկա բնակֆոնդը՝ նաև վկայելով տնտեսական աճող ակտիվությունը:
Մյուս կողմից առկա կոմունիկացիոն ենթակառուցվածքների հզորությունը բավարար չէ սպառողների աճող թվին անխափան ծառայություններ մատուցելու համար:

Այսօր մեր քաղաքում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին ենթակառուցվածքների սակավության պատճառով:

Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խնդիրը քննարկեցինք ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների, կառուցապատողների և ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ:

Կառուցապատողների հայկական ասոցիացիան արդեն իսկ 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման:

Քաղաքապետարանն իր հերթին ամեն կերպ նպաստելու է այս գործընթացին՝ գազամատակարարումը և մյուս կոմունալ ծառայությունները Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելու համար:

Loading...