11:29   27-03-2023
Image Description
Ռուսական կողմում ինժեներական աշխատանքներ են. Լարսում բեռնատարների թողունակությունը ցածր կլինի
Թողնել մեկնաբանություն

Սևան Նիկողոսյան (բեռնափոխադրող ընկերության ավտոպարկի պատասխանատու) - Էս պահի դրությամբ 7 մեքենա ունենք Լարսի հատվածում:

Միջին տվյալով՝ ամեն օր Հայաստանից մոտ 150 բեռնատար է դուրս գալիս և ուղևորվում Լարս՝ Ռուսաստան հասնելու համար: Բեռնափոխադրող ընկերութան ավտոպարկի պատասխանատուն Ռուսաստանից Հայաստան այսօր հասած վարորդի հետ է կապ հաստատում:

Սևան Նիկողոսյան - Ես՝ որպես վարորդ, որ «ռուլին» նստել եմ 6 օր, բայց գնալ գալով տևել է 21 օր:

Սևան Նիկողոսյանը մանրամասնում է.

Սևան Նիկողոսյան - Եղանակային գործոնը բացառում ենք, հիմա Ռուսաստանի անցակետը մեկ պատուհանով է աշխատում: Մյուս պատուհանները փակ են՝ անցակետում վերանորոգման պատճառով՝ պատմում է վարորդը:

Սևան Նիկողոսյան - Էն ժամանակ ճանապարհի լայնությունը 6 մետր էր, 3-ը գնում, 3-ը գալիս էր, հիմա սաղ 3 մետրի վրա ա կատարվում, 1 պատուհան ստեղից են թողնում, 4 պատուհան էնտեղից:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդը մանրամասնում է՝ ռուսական կողմը նախապես հայտարարել էր, որ մարտի 13-ից մայիսի 23-ը ինժեներական աշխատանք է կատարվելու:

Վահան Հակոբյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ) - Եվ 11-ից 6 անցուղիներ են գործելու բեռնատարների համար: Էդ պատուհանների ուղղությունները պարբերաբար փոխում են, կարող է 5 դուրս եկող դարձնեն, 1-ը՝ մտնող, ու հակառակը: Հավանական է, որ մի ուղի միացված կլինի, բայց փոխվում է:

Վարորդ Արսեն Թամազյանն արդեն 7 օր ճանապարհին է: Իր խոսքով՝ լավագույն դեպքում 4 օրից կհասնի անցակետ:

Արսեն Թամազյան (վարորդ) - Հիմա Ռուսաստանի կողմից եկող ուղղությամբ ենք գնում. հա՛մ էնտեղից են թողնում, հա՛մ էստեղից: Ասում են՝ էդ է խնդիրը: Գնացողը 1 ուղղություն է տալիս, հետ եկողը՝ 4, դրա համար արագ է լինում:

Թողունակությունը նվազել է, բայց ոչ կիսով չափ՝ մանրամասնում է Հակոբյանը:

Վահան Հակոբյան - Էն ժամանակ եթե մտնում էր 450 բեռնատար, այդ թվերը նվազել են, բայց ոչ կրկնակի: 300-350 հիմա մտնում է Ռուսաստան:

Եղանակային գործոնն այս ամիս ավելի քիչ է ազդել կուտակումների թվի վրա: Նախորդ ամսվա ընթացքում մինչև 1 շաբաթ ճանապարհի փակման դեպքեր են եղել, այս ամիս առավելագույնը մինչև 24 ժամ է տևել:

Վահան Հակոբյան - Վերջին 3 օրվա ընթացքում 2-3 անգամ Խաչին լեռնանցքում սահմանափակում եղել է, մի քանի ժամով, այս գիշեր էլ սահմանափակվեց: Սակայն Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը երեկ տեղեկացրեց որ մարտի 25-26-ը մեկ թունել են փակելու, և շրջանցող այլ ճանապարհով են այսօր անցնելու: Դա էլ կազդի ընթացքի վրա:

Այս պահին, մաքսային կցորդ Վահան Հակոբյանի խոսքով, Հայաստանի կողմից դուրս եկել և դեռ ռուսական սահմանը չի հատել մինչև 600 բեռնատար, իսկ ռուսական կողմում 250 բեռնատար է սպասում իր հերթին:

Loading...