12:41   27-03-2023
Image Description
Ստեփանակերտ֊Լիսագոր հատվածում թշնամու առաջխաղացման փորձը կանխվել է. ԱՀ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Loading...