18:00   29-03-2023
Եթե Թուրքիան Ռուսաստանի դեմ յաթաղան չի կիրառում, դա մի բացատրեք եղբայրությամբ. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում Պուտինի անձի հետ կապված խնդիր չկա: Ով էլ լինի Ռուսաստանի նախագահը, «ամենալավ ռուսը մահացած ռուսն է՝ ամենալավ Ռուսաստանը մասնատվածը»: Ռուսաստանը Թուրքիայի համար միշտ է եղել ամենաանտանելին բոլոր թշնամիներից: Հայաստանը,  Հունաստանը ևս մյուսները իր համար հաղթահարելի թշնամիներ են: Լիբերալ, թե ազգայնական Ռուսաստանը, մնում է Թուրքիայի համար մեկ թշնամին:

Թուրքիայի մեջլիսում հակառուսական քաղաքականություն չեն վարում միայն ձախերը, որոնք էլ քաղաքականապես շատ թույլ են:

«Խորհրդային Ռուսաստանի ժամանակ Թուրքիայում քարոզում էին, թե այնտեղ իշխանության են եկել անաստվածները», - պատմում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...