18:24   31-03-2023
Image Description
Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը:
 
Քննարկմանը ներկա են եղել պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի՝ իրավահավասարության, խտրականության արգելքի, առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի իրավունքների դեռևս մշակման ենթակա գլուխները։
 
Հանրային քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիրքորոշումներն իրավահավասարության ապահովման մասին առանձին և համապարփակ օրենսդրության մշակման անհրաժեշտության, անձանց առողջական վիճակի, բժշկական օգնության և սպասարկման, երեխաների աշխատանքի վերաբերյալ միջոցառումների ներառման նպատակահարմարության, ռազմավարության ոլորտային վերապատրաստումների կարևորության, բնապահպանությանն առնչվող մի շարք միջոցառումների վերաբերյալ։

Loading...