14:51   01-04-2023
Image Description
Ստեփանակերտում սովորող ուսանողները զրկված են Շուշիի շրջանի գյուղերում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից
Թողնել մեկնաբանություն

Մարտի 25-ից Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող եւ Լիսագոր համայնքների հետ հրատապ կապի համար օգտագործվող Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով արդեն հնարավոր չէ օգտագործել, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, կրակային ուղիղ վերահսկողության տակ են վերցրել ճանապարհը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից,

այդ պատճառով նշված համայնքները առերեսվում են լուրջ հումանիտար մարտահրավերների հետ, որոնք կապված են Ստեփանակերտից բժշկական օգնություն, սնունդ եւ այլ հումանիտար ծառայություններ ստանալու անհնարինության հետ։ 

Բացի դրանից, ինչպես հայտնում են համայնքապետերը, Արցախի արտակարգ ծառայություններն ի վիճակի չեն գյուղացիներին անհրաժեշտ եւ ժամանակին օգնություն ցուցաբերել։

Նշված խնդիրներին գումարվում է նաեւ այն, որ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում,  ներկայումս զրկված են աշխատանքից։ Կան նաեւ ուսանողներ, որոնք այս պահին սովորում են Ստեփանակերտում եւ զրկված են հարազատ գյուղում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից։

Loading...