17:00   12-02-2020
Թուրքական զինված ուժերի ողնաշարը. չերքեզներ. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում կովկասյան տարբեր ցեղերի ներկայացուցիչներ են ապրում: Նրանց բոլորին միասին ընդունված է անվանել «չերքեզներ»: Նրանք տաքարյուն են, լավ մարտիկներ են, երբ պետք է՝ դաժան և անվրդով: Չերքեզները հավատարիմ են թուրքական պետությանը: Ռուսական կայսրության կողմից հալածանքների ենթարկվելուց հետո չերքեզները որոշեցին՝ այլևս երբեք չլինել հանդուրժող քրիստոնեական աշխարհի հանդեպ: Հավանաբար այդ վրդովմունքն է ընկած թուրքական պետության հանդեպ նրանց վստահության և հավատարմության մեջ: Այսօր չերքեզները թուրքական զինված ուժերում լուրջ պաշտոններ են զբաղեցնում: Նրանց մասին պատմությունները քաղաքային լեգենդների ու շշուկների տեսքով թափառում են Թուրքիայի փողոցներով: Շուտով, սակայն, այդ շշուկները կմարեն. չերքեզները թուրքացվում են: Նրանք չեն պահպանել լեզուն, կրոնն ընդհանուր է, սերը թուրքական պետության հանդեպ՝ անսահման: Չերքեզների մեծ մասը, փաստացի, դեմ չէ թուրքացվելու գաղափարին: Թուրքական պետության «կովկասյան գենի» մասին զրուցել ենք Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Տիրան Լոքմագյուզյանի հետ:
 
 
 

Loading...