15:21   18-02-2020
Փաշինյան-Ալիև բանավեճը վերլուծում են Արման Նավասարդյանը և Հրանտ Խաչատրյանը. «Քաղաքական գործակից»
Թողնել մեկնաբանություն

Մյունխենի Անվտանգության համաժողովում առաջին անգամ բաց քննարկում էր կազմակերպվել Արցախի հարցով: Քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է իր հնչեցրած հիմնական մոտեցումները՝ Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը, չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: Չորրորդ՝ հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա՝ ճեղքում: Հինգերորդ՝ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։ Հինմնական շեշտադրումները, երկու կողմերի ասվածն ու չասվածը վերլուծում են ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և Արցախյան շարժման ակտիվ մասնակից, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:

Loading...