14:04   24-02-2020
ԱՄՆ-ն ապակայունացնում է աշխարհը, Չինաստանը՝ ոչ. այսպես է կարծում աշխարհում հարցվածների մեծամասնությունը. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի շուրջ 46 երկրի 46.000 հոգու մասնակցությամբ «Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հերթական հարցումը պարզել է աշխարհի գերտերությունների վարած քաղաքականության հանդեպ մարդկանց վերաբերմունքը: Հարցը հետևյալն է՝ այս կամ այն գերտերության վարած քաղաքականությունը կայունացնու՞մ, թե՞ ապակայունացնում է աշխարհը: Հարցվածների 50%-ի կարծիքով Եվրոպական միության վարած քաղաքականությունը կայունացնում է աշխարհը, 28%-ի կարծիքով այն ապակայունացնող է: Չինաստանի դեպքում կայունացման օգտին է խոսել հարցվածների 34%-ը, ապակայունացման՝ 43%: Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը անկայունացնող գնահատել է 49%-ը: Այդ ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է. հարցվածքների 54 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ապակայունացնում է աշխարհը:Այս հարցումը Հայաստանում իրականացրած ընկերության՝ «ԷՄ-ՓԻ-ՋԻ»-ի փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է հարցման Հայաստանում գրանցած արդյունքները:

Loading...