14:00   02-03-2020
Հայկական սուրճ, գազավորված գինի և անգամ ձկնկիթ. «Պրոդէքսպո 2020»-ին ներկայացել ենք այսպես. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում անցկացվող «Պրոդէքսպո 2020» սննդի միջազգային ցուցահանդեսը հայ արտադրողների համար այս տարի տարբերվել է: Ցուցահանդեսին մասնակցող 23 հայկական կազմակերպությունների միջոցառման ծախսերը համաֆինանսավորել է պետությունը՝ «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» միջոցով: Միջոցառմանը ներկայացված յուրաքանչյուր կազմակերպության համար պետությունը հատկացրել է 800.000 դրամ: Շուրջ 2000 մասնակից, և 60.000-ից ավելի այցելու ունեցող միջոցառմանը հայկական կողմը ներկայացել է՝ հայկական արտադրության սուրճով, գազավորված գինիով և մինչև անգամ տեղական արտադրության ձկնկիթով:
«Պրոդէքսպո 2020»-ին հայկական կողմի կազմակերպչական հարցերով զբաղվող ընկերության՝ «ԷՄ-ՓԻ-ՋԻ»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը պատմում է ցուցահանդեսի մասին:

Loading...