15:45   09-03-2020
Գիտե՞ս դիմացի խանութում ինչ եմ տեսել... ի՞նչ անել, որ ձեր ապրանքի մասին սկսեն խոսել. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Ժամանակակից մարքեթինգն ունի արդյունավետ նորագույն գործիքներ, բայց դրանք չեն բացառում հնագույն շուկայավարության մեթոդները, որոնցից մեկը «սարաֆանային ռադիոն» է: Շատերի համար տարօրինակ թվացող այս տերմինի հիմքում իրականում հին ու բարի «հաճախորդը հաճախորդ է բերում» սկզբունքն է: Պարզապես լավ մատուցվելիք ծառայության ու ապրանքի գովազդով հաճախ ակամայից զբաղվում են դրանց սպառողները՝ իրենց շրջապատին պատմելով այդ մասին: «Սարաֆանային ռադիոն» առավել լավ է աշխատում նորարարական լուծումներ ունեցող բիզնեսում, քանի որ շուտ և հեշտ է գրավում սպառողին: Սակայն աշխարհի չափ հին այս գաղափարը կարող է ունենալ նաև հակառակ էֆֆեկտ, եթե այն չգոհացրեց սպառողին:
Ի՞նչ է «սարաֆանային ռադիոն» և ինչպե՞ս այն աշխատեցնել. այս ամենի մասին պատմում է «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...