14:00   10-03-2020
Մաշտոցը տառերը ստեղծել է ոչ թե քրիստոնեությունը տարածելու,այլ քրիստոնեության անվան տակ մեզ պարտադրվող ուծացումը կանխելու համար.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Մաշտոցի իրական մեծությունը հասկանալու համար պետք է հասկանանք իրավիճակը, երբ նա ստեղծեց տառերը: Ի՞նչ էր կատարվում Հայաստանում: Հայաստանը 2 կեսի էր բաժանված՝ բզկտված Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև և դեռ երկար էր քառատվելու ու բզկտվելու: Պետք էր ինչ-որ բան մտածել Հայաստանը փրկելու համար: Թյուրիմացություն է կարծել, թե Մաշտոցն այբուբենը ստեղծեց, որպեսզի քրիստոնեությունը հեշտ մուտք գործի Հայաստան: Քրիստոնեության անվան տակ Բյուզանդիան մեր ինքնությունը խեղելու քաղաքականություն էր իրականացնում: Քրիստոնեության հետ պետք է պարտադրվեր նաև լեզուն: Մաշտոցը վարվեց ճիշտ հակառակը՝ ստեղծեց գրերը, որ փրկի մեզ օտար լեզուներից: Նա հասկացավ, որ օտարախոս դառնալուց միակ փրկությունը այբուբենն էր:

Loading...