12:00   11-03-2020
Ակադեմիայից անջատել, տալ ԲՈՒՀ-ին. ո՞րն է նախարարության առաջարկած նոր օրենքի իրական նպատակը. «Թարմ ուղեղով»՝ Սերոբ Խաչատրյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ուսումնասիրենք Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը: Թվում է, թե փորձ է արվում գիտությունն Ակադեմիայից տեղափոխել ԲՈՒՀ-եր: Սա ևս մոդել է, որն աշխարհում կիրառվում է: Բայց կա մեդալի հակառակ կողմը: ԳԱԱ-ի և կառավարության միջև միշտ եղել է մրցակցություն: Նախարարությանը դժվար է կառավարել Գիտությունների Ազգային Ակադեմիան: Ֆինանսական տեսանկյունից միշտ բախումներ են եղել: Միավորելով ԳԱԱ-ի ինստիտուտները ԲՈՒՀ-երի հետ` նախարարությունը փորձ է անում գիտության կառավարումը տեղափոխել իր դաշտ: Դրան դեմ են ԳԱԱ-ի աշխատակիցները, քանի որ այն ինչ առաջարկում է նախարարությունն անորոշ է: Օպտիմալացման այս գործընթացների արդյունքում կլինե՞ն արդյոք կրճատումներ, սա ինչպե՞ս կանդրադառնա բարձրագույն կրթության որակի վրա և հարցն ինչպե՞ս կլուծվի: Մեր «Թարմ Ուղեղով» զրուցակիցը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է:

Loading...