12:00   12-03-2020
Ռուբլու արժեզրկմամբ թուլանում են մեր արտահանողների դիրքերը ռուսական շուկայում. գործարքների 65-70%-ը ռուբլիով է իրականացվում.«Թարմ ուղեղով»՝ Հայկազ Ֆանյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Նավթի գինը կտրուկ անկում է ապրել: Bloomberg գործակալության վերլուծաբանները նշում են, որ 1991 թվականից հետո սա նավթի գնի ամենակտրուկ անկումն է: Զուգահեռաբար արժեզրկվել է ռուսական ռուբլին:Ռուբլու արժեզրկումը անուղղակիորեն բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա: Թուլանում են մեր արտահանողների դիրքերը ռուսական շուկայում:2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտավորապես 735 միլիոն դոլարի ապրանք: Գործարքների մոտավորապես 65-70 տոկոսն իրականացվում է ռուսական ռուբլիով, հետևաբար, երբ ռուսական ռուբլին արժեզրկվում է 10-14 տոկոսով, դա ուղղակիորեն անդրադառնալու է այն ձեռնարկությունների հասույթի վրա, որոնք աշխատում են ռուսական շուկայում: Մյուս կողմից մենք ունենք մարզեր, որտեղ բնակչության եկամտի մեծ մասը ռուսական ռուբլիով է ձևավորվոմ: Ռուսական ռուբլու արժեզրկումը կհանգեցնի մեր բնակչության գնողունակության անկմանը: Մեր թարմ ուղեղով զրուցակիցը ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն է:

Loading...