17:15   05-05-2023
Image Description
2023-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը աճել է 14 տոկոսով
Թողնել մեկնաբանություն

Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%՝ իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.9%:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝
 
  • առևտրի շրջանառություն՝ 26.1%.
     
  • ծառայություններ՝ 21.9%.
     
  • շինարարություն՝ 19%.
     
  • արդյունաբերություն՝ 8.6%։
 
2023 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.5 անգամ. արտահանումն առաջանցիկ աճ է գրանցել՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 2.4 անգամ:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 5.4%-ով:

Loading...