12:00   19-03-2020
Չի բացառվում, որ Ադրբեջանը և Թուրքիան համաձայնության գան Նախիջևանը Թուրքիային միացնելու հարցում.«Թարմ ուղեղով»՝ Արգամ Այվազյանի հետ
Թողնել մեկնաբանություն

ԽՍՀՄ տարիներից ի վեր Նախիջևանյան խնդիրը, 1-2 բացառությունից բացի, պետական մակարդակով գրեթե չի քննարկվել: Ժողովրդի մեջ ևս պասիվություն կա այդ խնդրի լուծման վերաբերյալ: Վերջին շրջանում Թուրքիան ակտիվացել է Նախիջևանի ուղղությամբ, մենք շարունակում ենք պասիվ մնալ: 1998-2005թթ. Ադրբեջանը ծրագրավորված ոչնչացրեց հայոց պատմական Նախիջևան նահանգի տարածքում գտնվող 27 000 հայկական հուշարձան: Մինչ այսօր մենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ոչ մի լուջ քայլ չենք ձեռնարկվել: Մյուս կողմից՝ վերջին 5-6 տարվա ընթացքում Թուրքիան բավական ակտիվ սկսել է ռազմականացնել Նախիջևանը: Մենք չենք բարձրաձայնում, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով որևէ կողմ Նախիջևանի տարածքում այդպիսի բազա ստեղծելու իրավունք չունի: Չի բացառվում, որ Ադրբեջանը և Թուրքիան համաձայնության գան Նախիջևանը Թուրքիային միացնելու հարցում:Մեր թարմ ուղեղով զրուցակիցը հայագետ-նախիջևանագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանն է:

Loading...