18:30   07-04-2020
Օնլայն ռեստորան, խանութ մեկ օրում. Mer Soft-ը հայ գործարարների համար անվճար է դարձրել bonee.net կայքը. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Mer Soft ընկերությունը, որն արտադրում է բիզնեսի կառավարման ավտոմատացման գործիքներ, որոշել է հայկական ընկերությունների համար անվճար դարձնել bonee.net կայքը: Այն աշխարհի այլ երկրներում առաջարկվում է բացառապես վճարովի հիմուքներով:
Bonee.net-ն օնլայն գնումների համակարգ է՝ նախատեսված ռեստորանների, սրճարանների, ամենատարբեր խանութների համար, որոնք ուզում են օնլայն հարթակում ներկայացնել ապրանքատեսականին և կիրառել օնլայն գնումների համակարգ: Յուրաքանչյուր օգտատեր ինքը կարող է իր բիզնեսի տարբերանշանին համապատասխան ձևավորել էջը, տեղադրել տեսականին, լոգոն, կայքի ինֆորմացիան: Օգտագործելը շատ հեշտ է և եկամտաբեր։ Այս գործիքը հայկական բիզնեսի համար անվճար կլինի մինչև տարեվերջ:
Mer Soft-ը նաև հեռավար ուսուցման համակարգում ուսուցիչների աշխատանքը հեշտացնող գործիք է առաջարկում, որը նույնպես անվճար է և չափազանց արդյունավետ: Մանրամասները ներկայացնում է Mer Soft ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Մանուկյանը:

Loading...