19:37   09-04-2020
Իմ կանխատեսմամբ՝ մի քանի օրից Հայաստանում կլինի կորոնավիրուսի տարածման պիկը, որից հետո ակտիվ հիվանդների թիվը կսկսի նվազել. Հրանտ Միքայելյան
Թողնել մեկնաբանություն

Առկա վիճակագրությունից ելնելով ենթադրվում է, որ Հայաստանում մի քանի օրից կլինի կորոնավիրուսի տարածման պիկը, որից հետո ակտիվ հիվանդների թիվը հետզհետե կնվազի: Միացյալ Նահանգներում, օրինակ, այդ պիկին հասնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:
Աշխարհի փորձը ցույց տվեց, որ կարանտինն աշխատում է: Բոլոր երկրներում, որտեղ արագ անցան կանխարգելիչ միջոցառումների՝ այժմ վիճակը համեմատաբար լավ է, իսկ մահացությունների թիվը չի անցնում համաշխարհային միջինը:
Կորոնավիուսի տարածվածության, տարբեր երկրներում մահացության տոկոսի և վիրուսի տարածման հնարավոր պիկերի վիչակագրությունը ներկայացնում է Հրանտ Միքայելյանը:

Loading...