19:13   15-04-2020
Արցախում քաղաքական գործընթացների պատճառով Հայաստանի կորուստները մեծ են լինելու. Արա Պապյան
Թողնել մեկնաբանություն

Կեղծ ու անհիմն է այն փաստարկը, թե իբր Արցախում ընտրությունները մոտեցնում են պետության անկախության ճանաչումը: Մինչև հիմա որևէ պետություն չի ճանաչել Արցախն ու չի էլ ճանաչելու: Անկախության ճանապարհը սխալ է ու մեծ կորուստների է հանգեցնելու: Արցախը նման ղեկավարներով քիչ-քիչ հեռանալու է Երևանից և մոտենալու Մոսկվային: Այդ գործընթացներն այսօր էլ տեսանելի են:
Թվում էր, թե հեղափոխական իշխանությունը հեղափոխական մոտեցում ցույց կտա նաև Արցախի հարցում, բայց Փաշինյանի թիմը ցուցաբերեց բացարձակ անտարբերություն այն ամենին, ինչ կատարվեց Արցախում: Սա մեր անվտանգության հարցն է, բոլորս մի նավի մեջ ենք ու Արցախի ձախողումը բոլորիս ձախողումն է լինելու:

Loading...