18:57   17-04-2020
Ադրբեջանում տնտեսական անկումը Համաշխարհային բանկի կանխատեսածից ավելին կլինի. «Վիճակախոսություն»
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից տուժում են գրեթե բոլոր պետությունները, բայց հատկապես ծանր է «նավթի ասեղի վրա» գտնվող երկրների վիճակը: Այդպիսին է նաև Ադրբեջանը: Մեր հարևան երկրում տնտեսական ճգնաժամը կարող է շատ խորանալ՝ կախված նավթի համաշխարհային գներից, որոնք, կարծես, բարձրանալու լուրջ միտում չունեն: Համավարակով պայմանավորված մեծապես տուժել է նաև Ադրբեջանի տուրիզմը, ինչպես նաև լրջագույն խնդիրներ կան աշխատաշուկայում:
Համաշխարհային բանկն Ադրբեջանի համար կանխատեսել է -0.2 տոկոսանոց տնտեսական աճ: Մինչդեռ բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ անկումը շատ ավելին կլինի:
Հարևան Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսությունների վիճակը ներկայացնում է Հրանտ Միքայելյանը:

Loading...