14:00   21-04-2020
Հովսեփ Օրբելին պատերազմին պատասխանեց Գիտությունների ազգային ակադեմիայով. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Պատերազմի տարիներին, երբ հիմնական կարգախոսն էր «ամեն ինչ պատերազմի, ամեն ինչ հաղթանակի համար», կիսաքաղցած երկրում 1943 թվականին Հովսեփ Օրբելին հիմնեց Գիտությունների ազգային ակադեմիան: Նա հասկանում էր, որ հայ ժողովրդի մտավոր պոտենցիալն է կերտելու հայի արժանապատիվ ապագան: Միայն այդ կերպ Հայաստանը ոչ թե քարշ կգար պատմության պոչից, այլ կդառնար արժանապատիվ երկիր և կտնօրիներ իր ճակատագիրը: Անկախության 30 տարիներին մենք շարունակաբար քանդել ենք գիտական այն հզոր պոտենցիալը, որը հիմնել է Հովսեփ Օրբելին և շարունակել Վիկտոր Համբարձումյանը:

Loading...