14:03   20-04-2020
Առաջարկ կառավարությանը. բարդ տնտեսական ծրագրերի փոխարեն պարզապես հետ վերադարձրեք բիզնեսի վճարած հարկերը. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Կառավարության կողմից առաջարկվող Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը խճճված են, ձեռնարկատերը դրանցից որևէ մեկն ընտրելու դեպքում պետք է անցնի բարդ ընթացակարգ: Բյուրոկրատական քաշքշուկներից ու երկար թղթաբանությունից զատ կա ավելի լուրջ խնդիր՝ Կառավարությունը ոչինչ չի առաջարկում այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք որոշ ժամանակ առաջ ինչ-ինչ պատճառով դարձել են ոչ պարտաճանաչ հարկատու: «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանի խոսքով, առաջարկվող ծրագրերը հավանական է, որ շատերին կօգնեն ոտքի հանել իրենց բիզնեսը, սակայն կա ավելի կարճ տարբերակ: Կառավարությունը կարող էր երկար ու բարդ ծրագրեր մշակելու փոխարեն պարզապես հարկատուներին վերադարձնել իրենց իսկ վճարած հարկը:

Loading...