17:00   22-04-2020
Թուրքը հպարտանում է, թե թուրք պապիկս փրկել է հայ տատիկիս. էդպես փրկող էիք՝ ինչի՞ էիք միայն հայ աղջիկներին փրկում. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Շռայլ լինելու դեպքում էլ պետք է ամրագրել՝ ամբողջ Օսմանյան կայսրությունում 10.000 ից ավել թուրք-քուրդ չեք գտնի, որ իսկապես օգնել են հայերին: Փրկությունը ֆիզիկական բնաջնջումից հետ պահե՞լն էր և հետո փրկվածի ունեցվածքին տիրանա՞լը, կրոնափոխություն պարտադրե՞լը: Բռնի կրոնափոխությունը, ինքնություն փոխելը ՄԱԿ-ի կոնվեցիայով ևս սահմանվում են որպես ցեղասպանական գործողություն: Այդ «լավ» թուրքը կամ քուրդը ընտրում էին ում փրկել՝ մեծահարուստ ընտանիքին կոտորում էին, ողջ թողնում տան աղջկան և կնության առնելով՝ աղջկա ունեցվածքը սեփականաշնորհում: Չի կարելի ժխտել՝ լավ թուրքեր եղել են, որոնք այնքան քիչ թիվ են կազմել, որ կարելի է բնորոշել՝ կաթիլ օվկիանոսում: Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Տիրան Լոքմագյոզյանը վերլուծում է «լավ» թուրքերի դիսկուրսը շրջանառելու քաղաքականությունը:

Loading...