17:30   22-04-2020
Ճգնաժամի 3 փուլն ու բիզնեսի վաղվա օրը. ի՞նչ անել այսօր՝ վաղը հաղթելու համար. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Տնտեսական ճգնաժամն առնվազն 3 փուլ է ունենալու, որոնցից յուրաքանչյուրին բիզնեսը պետք է առանձին պատրաստվի: Կարևոր է հասկանալ, որ այս ճգնաժամը եզակի հնարավորություններ է տալիս աճելու, զարգանալու համար: Այդպիսի հնարավորություն այլևս չի լինելու:
The Crowdfunding Formula համահիմնադիր Գևորգ Պողոսյանը խորհուրդ է տալիս.
. դարձեք ոչ թե այսօրվա, այլ վաղվա խնդիրները լուծողը
. արեք փորձարկումներ, մի վախեցեք նորարարությունից
. բիզնեսում ներդրեք ձախողման մշակույթ, ձախողեք արագ՝ հետևաբար էժան
. մտածեք ոչ թե այն մասին, թե ինչ ունեք այսօր, այլ այն մասին, թե ինչ եք ուզում ունենալ վաղը
. խուճապի մի մատնվեք, ճգնաժամը բիզնեսի համար աճի լուրջ հնարավորություն է նաև:
 

Loading...