14:00   24-04-2020
ԱՐՏԱՀԵՐԹ ԹՈՂԱՐԿՈւՄ.Ես ապրիլի 24-ին չեմ այցելում Ծիծեռնակաբերդ, ես Սարդարապատի հուշահամալիր եմ գնում. որովհետև դա մեր պատասխանն էր.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ո՞վ է հայերի ցեղասպանության մեղավորը. Թուրքիա՞ն, որը կոտորեց մեզ, Գերմանիա՞ն, որը քաջալերեց և աջակցեց Թուրքիային, Եվրոպա՞ն, որն աչք փակեց, Ռուսաստա՞նը, որը հայտարարում էր, որ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի, Անգլիա՞ն... մեղավոր ենք նախ և առաջ մենք, հետո` բոլորը: Մենք մեր բոլոր դժբախտությունները վերագրել ենք արտաքին ուժերին և հույսերս նույնպես կապել միայն արտաքին ուժերի հետ: Ցավոք սրտի, մենք չհասկացանք, որ 20-րդ դարասկզբին մեզ պատժողը թուրքը չէր, այլ մեր տկարությունը: Ես ապրիլի 24-ին չեմ այցելում Ծիծեռնակաբերդ, ես Սարդարապատ եմ գնում: 1915-ի մեր պատասխանը 1918 թվականի Սարդարապատի հաղթանակն էր, որտեղ մենք առաջին անգամ որոշեցինք տեր կանգնել մեր ճակատագրին:

Loading...