Մայրաքաղաքը պատրաստվում է ընտրությունների, բայց ցանկացած պահի դրանք կարող են ճեղքվել նոր պատերազմով: Այն այլևս տարօրինակ և անսպասելի չէ: Իսկ կամքը և պատրաստակամությունը քիչ են պատերազմը հաղթանակով ավարտելու համար: Այո՛, մենք զենքով վերադարձրել ենք Արցախը, զենքով էլ կորցրել... բայց փաստը այն է, որ այս պահին մենք վերադարձնելու համար այդ ներուժը չունենք: Ամեն ինչ թելադրվում է անկախ մեր ցանկությունից: Պիտի պայքարել, հետո թուղթը վերածել զենքի: Դա է ճիշտ ճանապարհը: