14:00   28-04-2020
«Օղակ» գործողությունը, Թաթուլ Կրպեյանի հերոսությունը և ռուս լրագրողի արձանագրությունը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Արեգ գյուղում: Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենի պաշտպանության ժամանակ:1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են Կոլցո գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին:Թաթուլ Կրպեյանը կռվի դաշտում զոհված 5 եզակի հերոսնեից մեկն է:

Loading...