16:00   28-04-2020
Միայն Արցախի վերամիավորմամբ կարող ենք բացառել տարածքների վերադարձի «լավրովյան պլանը». «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Լավրովն ասում է, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ըստ որի՝ նախ կլինի տարածքների վերադարձ, հետո՝ ժողովրդի կամարտահայտություն ու Արցախի կարգավիճակի հստակցում: Սա բացարձակ անընդունելի սցենար է Հայաստանի համար, բայց մենք ոչինչ չենք անում այն բացառելու համար: Մենք սխալ սկզբունքով ենք բանակցում ու մեզ թվում է, թե կարող ենք «ֆռացնել» ռուսներին: Ռուսներն իրենց անվտանգության խնդիրն են լուծում մեր տարածաշրջանում, և յուրաքանչյուր որոշում հենց դրանից է բխելու: Որքան որ մենք հետաձգում ենք Արցախի վերամիավորումը Հայաստանին, այնքան հարվածի տակ ենք դնում մեր անվտանգությունը և հնարավորություն ստեղծում Լավրովի պլանի իրականացման համար:
Արա Պապյանը վերլուծել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի նախորդ շաբաթվա հայտարարությունը՝ կապված Արցախյան խնդրի հետ:

Loading...