12:23   25-05-2023
Image Description
«Որոշ ժամանակ առաջ մեկն ասել էր, որ եթե առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, հիմա արդեն լսում ենք իրար». պատգամավոր
Թողնել մեկնաբանություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ նիստում ակնարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, հայտարարել է. «Որոշ ժամանակ առաջ մեկն ասել էր, որ եթե առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, կռվում էին, հիմա արդեն լսում ենք իրար։ Ցավո՛ք, ճիշտ դուրս չեկավ»։ 

Ըստ Վարդանյանի, պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի սադրանքն էր. «Պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր։ Երկրորդը՝ անվտանգության աշխատակիցների անօրինական, անթույլատրելի վարքագիծն էր պատգամավորների հանդեպ։ Հարգելի պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դուք, երևի, ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը չի հանդուրժվելու»։ 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքել է, թե ԱԺ-ի աշխատանքները խաթարող որևէ վարքագիծ չի կարող հանդուրժվել. «Երեք ԱԺ նախագահը նախազգուշացում է հայտարարել և՛ պարոն Աղազարյանին, և՛ պարոն Սարգսյանին։ Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների հետ պարոն սարգսյանի և ընհանրապես ձեր խմբակցության շփումներին, ես երեկ իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես էին անվտանգության աշխատակիցներին հրահրում և վիրավորում»։ 

Loading...