13:25   25-05-2023
Image Description
«Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վարկաբեկել ռուս խաղաղապահ քաղաքականությունը». Շոյգու
Թողնել մեկնաբանություն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին․

«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամենը՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, հատկապես կցանկանայի նշել Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության աշխատանքներում»,- ասել է Շոյգուն Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - հավելել է Շոյգուն։ 

Loading...