16:38   25-05-2023
Image Description
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն ստանալ 300.000 դրամ սոցիալական աջակցություն
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով:

Արդյունքում՝ կշարունակվի ապրիլի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ:

Loading...