14:00   05-05-2020
Ի՞նչ չասաց Գինոսյանը Մովսես Գորգիսյանին Ազատության հրապարակում, երբ նա 1-ին անգամ ծածանեց հայոց եռագույնը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

1988 թվականի մայիսի 28-ին Հայաստանի  Անկախության բանակի 70-ամյակին Ազատության հրապարակում մի խենթ երիտասարդ ծածանեց հայոց եռագույնը. Մովսես Գորգիսյանն էր: «Ղարաբաղ» պահանջող ժողովրդին Մովսես Գորգիսյանը բացատրում էր, որ միայն անկախ, ազատ և հզոր Հայաստանը կարող է օգնել Արցախին:1988-ի փետրվարին Ադրբեջանում Սումգայիթյան ոճրագործությունը ապացուցեց, որ անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել խորհրդային բանակի վրա, այլ ունենալ սեփական զինվորական կազմավորումներ: Պետք էր զինվել և պատրաստ լինել հարևան պետությունների ոտնձգություններից պաշտպանվելու:
Մովսեսը դարձավ «Հայոց ազգային բանակ» և «Անկախության բանակ» ջոկատների հիմնադիրը:

Loading...