14:35   28-05-2023
Image Description
Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ
Թողնել մեկնաբանություն

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ 

Նշվել է, որ բժշկական կենտրոնը շուտով նոր համակարգչային  տոմոգրաֆ կունենա։

Բերդի բժշկական կենտրոնում հայտարարված էր նաև բաց դռների օր։ Տարբեր մասնագետներ Երևանից ժամանել էին բնակիչների շրջանում անցկացնելու խորհրդատվություն և հետազոտություններ։ 

Առողջապահության նախարարը հանդիպել է  Բերդ համայնքի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ, նրանց ներկայացրել  համակարգի զարգացման հեռանկարները։

Քննարկվել են նաև «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Բերդի մասնաճյուղի կառուցման հետագա քայլերի հետ կապված հարցեր։

Loading...