15:30   09-05-2020
ԱՐՏԱՀԵՐԹ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Քրեական ենթամշակույթը կոճակ սեղմելով չեն մերժում. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ներկա քաղաքական դիսկուրսը չի բավարարում հանրությանը, նրանց, որ իսկապես մտահոգ են երկրով: Քրեական ենթամշակույթը մերժելու օրենք ենք ընդունում, բայց որոշ պետական այրերի պահվածքը մատնացույցն է այդ մշակույթի: Աններելի է, երբ տղամարդ պատգամավորը ԱԺ բարձր ամբիոնից վիրավորում է կնոջը. ընկեցիկ տղամարդն անգամ գիտի իրեն զսպել կնոջ ներկայությամբ: Անեկդոտ կա հայերի ու թուրքերի նմանության մասին. ասում է ՝ հայերի 10 %-ն է հիմար, թուրքերի 10%-ն է խելոք, նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ նույն 10 %-ն է երկիրը ղեկավարում: Հույս ունենանք, որ, ի վերջո, սա այս իշխանության մասին չի լինի:

Loading...